16:04   28-07-2021
Վարանդայի շրջանում աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացվում
Թողնել մեկնաբանություն

 Պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները հուլիսի 28-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: 

Զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1616 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) և քաղաքացիական անձանց աճյուններ: 

Loading...