14:31   29-07-2021
Պատերազմի հետևանքով տարհանված Հադրութի բնակիչների համար Ստեփանակերտում կառուցվում են բազմաբնակարան շենքեր
Թողնել մեկնաբանություն

Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկի «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ բազմաբնակարան շենքերի կառուցման շինաշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արցախի Քաղաքաշինության նախարարությունը տեղեկացնում է, որ արդեն կայացել է մրցութի առաջին փուլը։

Թաղամասը բաղկացած է լինելու 15 մասնաշենքից: Ընդհանուր լինելու է 240  բնակարան։ Նոր բնակավայրը կառուցվելու է ժամանակակակից բոլոր պահանջներին համապատասխան։

Նորակառույց բնակարանները տրամադրվելու են պատերազմի հետևանքով տարհանված ԱՀ Հադրութ քաղաքի բնակիչներին:

Loading...