14:32   29-07-2021
Կառավարությունը զինծառայությունից տարկետում տվեց մշակույթի և սպորտի ոլորտներում նվաճումներ ունեցող 7 քաղաքացու
Թողնել մեկնաբանություն

Կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից մինչև 2023 թվականի ամառային զորակոչը տարկետում տվեց մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող 7 քաղաքացիների: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ անձինք են Միսակ Սամվելի Հարթենյանը, Արմեն Լևոնի Պուչինյանը, Դանիել Հրանտի Մելքոնյանը, Հայկ Արամի Գուրգենյանը, Միքայել Նարեկի Աղաջանյանը, Անդրանիկ Արմենի Աղաջանյանը:

Իսկ Գագիկ Աշոտի Վարդանյանին տարկետում է տրվել մինչև 2022 թվականի ամառային զորակոչը:

«Մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին հնարավորություն կտրվի կատարելագործելու մասնագիտական հմտությունները, ինչպես նաև հանրահռչակելու հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում»,- նշված է կառավարության որոշման մեջ:


Loading...