10:33   30-07-2021
Image Description
ՀՕՊ-ը կասեցրել է հակառակորդի ԱԹՍ-ների մուտքը Հայաստանի օդային տարածք
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները, հուլիսի 29-ին, ժամը 23:00-ից սկսած, կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

«Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո»,- նշում են ՊՆ-ից:


Loading...