17:32   30-07-2021
Ի՞նչ է ընտրում գործարարը` բիզնեսը տանելով ավտոմատացման. ծա՞խս, թե՞ ներդրում. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

Բիզնեսգործընթացի ավտոմատացում: Վերջինիս ճիշտ մատուցումը կարող է լինել ավելի արդյունավետ: Վերլուծություններից մեկի համաձայն՝ դեռևս անցումը ավտոմատացման սխալ ընկալում է առաջացնում. գործարարների մոտ 91%-ը չի հասել այն գիտացությանը, որ ավտոմատացումը անհրաժեշտություն է: Գևորգ Պողոսյանը սրա հիմքում տեսնում է ոչ միայն գործիքի սխալ մատուցումը, այլ հաճախ գործարարի կողմից այն հնարավորությունների հետ կապելը: Հարցին, թե ինչ անել, որ ավտոմատացումը լիարժեքորեն ընկալվի գործարարի համար, Սամվել Գևորգյանը նշում է՝ եթե այն փաթեթավորվի և մատուցվի ճիշտ, սխալ գործընթաց չի սկսվի: Չընկալել այն որպես ծախս, այլ ներդրում, որը կտանի զարգացման: Այն, առաջնահերթ լուծում է պլանավորման հարց, ապա նաև զարգացման: Նարեկ Ալեքսանյանը առաջնահերթ շեշտը դնում է բառի ընկալման վրա: Հասկանալ՝ ինչ է ավտոմատացում տերմինը, ինչ կարող է այն տալ գործարարին: Այն նախ կառավարման մասին է: Իսկ գործածարը հենց կառավարողն է: Սակայն, բացի դրանից կատարում է նաև ուշադրության կենտրոնում պահելու, ստուգելու և կառավարելու ֆունկցիա:

Loading...