12:46   31-07-2021
Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմը դաշտային վարժանք է անցկացրել
Թողնել մեկնաբանություն

Շիրակի քաղաքային որոնողափրկարարական թիմը «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք է անցկացրել՝ խաղարկելով Երևանում գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, սցենարի համաձայն՝  ձևավորվել է վրանային ավան, թիմերն իրականացրել են հետախուզական ու փրկարարական աշխատանքներ՝ յուրաքանչյուր տեղամասի համար կիրառելով տարբեր սարքավորումներ:

Loading...