«BarCamp» -ը միջոցառում է, որն ընդունված է անվանել «չկոնֆերանս»: Այն ստեղծվել է ԱՄՆ-ում և Հայաստան է հասել 2009-ին: Շուտով մեծ ճանաչելիություն է ստացել նաև այստեղ: Ազատ մտքի փոխանցման այս հարթակում կարող է ելույթ ունենալ ցանկացած մարդ, ցանկացած թեմայի շուրջ: Ունկնդրողներին ևս մեծ ազատություն է տրված. յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է վեր կենալ և գնալ հաջորդ խոսնակին ունկնդրելու: «BarCamp» -ը համայնքային միջոցառում է և իր բնույթով մի քիչ անկազմակերպ: Նրա բոլոր հյուրերն անվճար են ելույթ ունենում, իսկ արտասահմանից հրավիրվածներին լավագույն դեպքում ապահովում են տոմսով կամ հյուրանոցով: Գիտելիքներով կիսվողների մեծ մասը սովորաբար բլոգերներ են կամ մեդիա աշխարհի մարդիկ:
Ուշագրավ է նաև այն, որ դրա կազմակերպիչները կամավորական սկզբունքով են աշխատում իսկ հովանավորներից ստացված գումարը բացառապես ծախսվում է հաջորդ միջոցառումների վրա: Եղել են դեպքեր, երբ ավելացված գումարն անգամ հետ է վերադարձվել նվիրատուին:
Նախատեսվում են այլընտրանքային փոքր «BarCamp» -էր Հայաստանի մյուս քաղաքներում:
«IT Armenia» հաղորդաշարի հյուրերն այս անգամ՝ «BarCamp» միջոցառման կազամակերպչական խմբի ներկայացուցիչներն են՝ Արթուր Պապյանը և Արմեն Գրիգորյանը: