12:00   03-08-2021
ԱՄՆ-ի ՆԱՆ-ում հայտարարել են, որ երկրում ծայրահեղականների խմբերը լրջագույն սպառնալիքներից մեկն են
Թողնել մեկնաբանություն

 ԱՄՆ-ի տարածքում գործող զինված ծայրահեղական խմբավորումները երկրի համար ներկայացնում են ամենալուրջ ահաբեկչական սպառնալիքներից մեկը: Օգոստոսի 2-ին այդ մասին հայտարարել Է ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասը MSNBC հեռուստաալիքի եթերում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք արտակարգ չափով կենտրոնացածենք դրա վրա: Դա մեր առաջնահերթություններից մեկն Է»,- պատասխանել Է նա այն հարցին, թե Միացյալ Նահանգների գերատեսչությունները ձեռնարկում են արդյոք բավականաչափ միջոցներ ԱՄՆ-ում ծայրահեղականներին բացահայտելու համար: «Նեքին զինված ծայրահեղականությունն ահաբեկչության հետ կապված մեծագույն սպառնալիքն Է նրանցից, որոնք մեր հանդեպ ծառացած են երկրում»,- ընդգծել Է Մայորկասը: Նա հիշեցրել Է, որ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունում (ՆԱՆ) ավելի վաղ կազմավորվել Է կենտրոն ծայրահեղականների կողմից կատարվող հանցագործությունների կանխման համար, համապատասխան ծրագրերի համար հատկացվել Է ավելի քան 77 միլիոն դոլար:

Ստեղծված Է նաեւ աշխատանքային խումբ այդ խնդիրների կատարման համար: ՆԱՆ-ում եւ Պենտագոնում կատարվում են «ներքին ստուգումներ» տվյալ գերատեսչությունների աշխատակիցների թվում ծայրահեղական համոզմունքներով անձանց հայտնաբերելու համար, հավաստիացրել Է Մայորկասը: Նախարարն արձանագրել Է, որ ՆԱՆ-ում ակտիվացրել են տվյալների հավաքումը ծայրահեղականների գործողությունների մասին, մասնավորապես, ընթացիկ տարվա հունվարի 6-ի իրադարձությունների լույսով:

Այդ օրը Դոնալդ Թրամփի կողմնակիցները, որն այդ ժամանակ գլխավորում Էր ԱՄՆ-ի վարչակազմը, փորձել են խոչընդոտել Կոնգրեսում անցյալ տարվա նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը: Ընտրություններում հաղթանակ Է տարել դեմոկրատ Ջո Բայդենը: Կատարվածի առնչությամբ դեմոտրատները նախաձեռնեցին Թրամփի իմփիչմենթի ընթացակարգ: ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դրան հավանություն տվեց, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Loading...