12:04   03-08-2021
ՌԴ-ի «գողական» հրադադարը ժողովրդի շահերի հետ կապ չունի. «Թարմ ուղեղով»` Անդրիաս Ղուկասյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Սահմանին ժամ առ ժամ փոխվող իրավիճակը կապված է նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի հետ: Այն հակասում է միջազգային իրավունքի գլխավոր դրույթներին. առաջին՝ հաստատված է ուժով, երկրորդ՝ խախտում է մարդու իրավունքները: Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը մասնավորապես շեշտում է հենց Շուշիից, Հադրութից և Քարվաճառից տեղահանվածների փաստը։ Ղուկասյանը նշում է նաև, որ որոշման մեջ շփման գծի մասին խոսք չկա, հստակ ձևակերպում չկա, ինչը սահմանին առաջացրեց անհամաձայնություն: Ի՞նչ փաստաթուղթ է սա, երբ հասկաում է հրադադարի պայմաններին։ Այն, նախ, պիտի ծանր տեխնիկայի հետքաշման որոշումում պարունակեր, ինչը բացակայում է։ Այս դեպքում թշնամին ստացել է բոլոր շանսերը առաջ գնալու, ռազմական գործողությունները շարունակելու համար: Այս «գողական» պայմանավորվածության վրա հիմնված հրադադարը ժողովրդի օրինական շահերի հետ որևէ կապ չունի:

Loading...