13:07   04-08-2021
Image Description
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք նշանակումներ է արել
Թողնել մեկնաբանություն

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մի շարք նշանակումներ է արել։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Նրա կարգադրությամբ Վահան Նարիբեկյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, Լևոն Սահակյանը՝ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, իսկ Էդուարդ Խանզրադյանը՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Սիմոնյանն իր խորհրդական է նշանակել Հովհաննես Նալբանդյանին, օգնական՝ Դավիթ Առաքելյանին, որպես ռեֆերենտներ՝ Զինա Չալիկյանին և Աշխեն Հայրապետյանին։

Loading...