15:32   04-08-2021
Image Description
Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց ՔՊ-ի պատգամավորին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը տեղից սկսեց խոսել, թեև լսելի չէր, թե ինչ էր ասում, սակայն պատգամավորն, ըստ էության, իր անհամաձայնությունն էր հայտնում ընդդիմադիր գործընկերոջ հնչեցրած մտքերին:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ասատրյանին հորդորեց լռել, պատգամավորը շարունակեց, ԱԺ նախագահը նկատողություն հայտարարեց պատգամավորին:

Loading...