15:33   04-08-2021
Image Description
Ուկրաինայի կառավարության շենքում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդը բերման է ենթարկվել
Թողնել մեկնաբանություն

Ուկրաինայի ուժայինները բերման են ենթարկել տղամարդու, որը երկրի կառավարության շենքում սպառնացել էր նռնակ պայթեցնել՝ փոխանցում է ТАСС գործակալությունը:

Դոնբասում ռազմական գործողության վետերան Վլադիմիր Պրոխնիչը զինված է եղել մարտական նռնակով: Ուժայինները կանխել են պայթյունը: Բերման ենթարկվածին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

Ուկրաինային ոստիկանության պետը հայտարարել է, որ Պրոխնիչը ոչ մի պահանջ չի ներկայացրել: Նա պարզապես այդ քայլին է դիմել՝ կյանքի հանգամանքներից ելնելով:

Տղամարդու դեմ հարուցվել է քրեական գործ չորս հոդվածով, մասնավորապես՝ պատանդներ վերցնելու մեղադրանքով:

Loading...