20:44   04-08-2021
Ինչու հաջողվեց Իլոն Մասկի կամ Ցուկերբերգի մոտ. որոնք են մենեջերի առաջնային հմտությունները. «Գործարար հոգեբանություն»
Թողնել մեկնաբանություն

Ընդունված է համարել, որ վատ աշխատողներ չկան, կան վատ մենեջերներ: Յուրաքանչյուր մենեջեր, ինչպես այլ շարքային աշխատող, պետք է ապացուցի, որ կարող է կատարել այդ աշխատանքը: Անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը մշտապես պետք է լինի մենեջերի ուշադրության կենտրոնում: Իսկական կառավարիչը պետք է հետևի, որպեսզի աշխատավայրում առանձին խմբավորումներ չձևավորվեն, որոնք կարող են հետագայում կոնկրետ անձի դեմ աշխատել: Պատկերացումը, թե կազմակերպության ղեկավարը պետք է ունենա առանձին սենյակ, իսկ նրան մոտենալը պետք է լինի ոչ դյուրին, սխալ է: Ղեկավարը պետք է լինի իր անձնակազմի անդամներից մեկը և լինի նրանց հետ: Հայաստանում շատ ղեկավարներ դեռ ավանդույթի ուժով շարունակում են աշխատակցի հետ «վերևից խոսել», մինչդեռ մենեջերը պետք է հաշվի առնի նաև իր աշխատակցի հոգեբանական տիպը:

«Գործարար հոգեբանություն» հաղորդաշարի հյուրը «Անտոնյան գրուպի» հինադիր տնօրեն Արարատ Անտոնյանը խոսել է իսկական մենեջերի առաջնային ունակությունների մասին:

Loading...