17:52   06-08-2021
Բովանդակությու՞ն, թե՞ էմոցիա. ո՞րը վաճառել առաջինը. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

Արդյունավետ վաճառքի արմատներում կամ էմոցիան է, կամ բովանդակութունը: Խելամիտ գործարարը համատեղում է, հակառակի դեպքում կլինի բալանսի խախտում։ Նարեկ Ալեքսանյանը հաղորդումը սկսեց մեդիայում տարածվող լուրերից: Վերջիններս կարող են լինել անբովանդակ, բայց էմոցիոնալ առումով հարուստ: Այս դեպքում արդեն որպես վաճառք համարվում է դիտումը։ Որքան ինտրիգային, այնքան շատ ընթերցող, դիտող: Ո՞ր մեկին ենք տալիս առաջնահերթությունը: Առաջնահերթությունները, ըստ Սամվել Գևորգյանի, պիտի գործարարը ինքը սահմանի: Կայացրեք որոշում՝ վաճառքի դնել էմոցիան, թե՞ բովանդակությունը: Իսկ եթե կա համատեղում, ապա կունենաք կատարյալ վաճառքի ապահովում: Գևորգ Պողոսյանը, սակայն առավել կարևորում է այն, թե ով է քո թիրախում: Խելամիտ գնորդի դեպքում չի կարող բավարարել միայն էմոցիան, պիտի բովանդակային էմոցիա ստեղծել: Նարեկ Ալեքսանյանն էլ հավելում է՝ ցանկացած էմոցիոնալի հաջորդ քայլը ռացիոնալ որոշումն է: բոլոր հորիզոնականներում պիտի գնորդը գտնի այն, ինչ ուզում է:

Loading...