15:00   10-08-2021
Սովորել վաղվա համար. տեխնոլոգիական կրթության միտումները. «IT Armenia»
Թողնել մեկնաբանություն

IT ոլորտում այսօր պրակտիկ գիտելիքները հիմնականում ձեռք են բերվում ոչ ֆորմալ կրթության միջոցով: Տեխնոլոգիական ԲՈՒՀ-երը տարեկան տալիս են 1800-2000 շրջանավարտ, մինչդեռ օրինակ ACA ուսումնական կենտրոնի սաների թիվն այս տարի շատ ավելին է՝ մոտ 3000: Կենտրոնն արդեն 6 տարեկան է: Թիմն արագ մեծանում է և փոփոխվում, ըստ  աշխատաշուկայի պահանջների: Որպես կանոն ոլորտային մասնագետները մի օր զբաղեցնում են բոլոր հաստիքները, իսկ սկսնակներին սովորեցնելու ցանկություն կամ հմտություն նրանցից քչերն ունեն: Շուկայում չկան նաև անհրաժեշտ քանակի և որակի տեխնիկական կառավարիչներ: 

Չնայած IT ոլորտում վերապատրաստվողների մեծ թվին, այդուամենայնիվ աշխատաշուկայում թափուր հաստիքների թիվը մեծ չէ:

«IT Armenia»  հաղորդաշարի հյուրը ACA համահիմնադիր և տնօրեն Նարեկ Ասլիկյանն է:

Loading...