Բիզնեսում չպետք է լինեն «ղեկավարներ»: Ղեկավարը ղեկավարում է. պետք է լինել գործընկեր, այդ ժամանակ բոլորն են տնօրեն կամ ղեկավար: 21-րդ դարում հատկապես երիտասարդների հետ պետք է այդպես աշխատել: Հրաման տվեցիր՝ չեն կատարի, իսկ երբ գործընկերոջ նման օգնեցիր գործն ավարտին հասցնել, ամեն բան կստացվի: Կարևոր է նաև, որ աշխատողը կիսի աշխատանքի փիլիսոփայությունը: Աշխատավարձի կամ կարիերայի համար աշխատողը բիզնեսին ոչինչ չի կարող տալ, նա եկել է միայն վերցնելու համար:
«Գործարար հոգեբանություն» հաղորդաշարի վերջին թողարկմանը, գործարարության սեփական փորձով է կիսվել «Լորիկ» ընկերության հիմնադիր-տնօրեն Մարիամ Դիլբարյանը: