16:09   13-08-2021
Գործարարի հանգիստը. պատասխանել բոլոր զանգերի՞ն, թե՞ կտրել կապը աշխատավայրից. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

Աշխատանք և արձակուրդ: Մեկը մյուսին հաջորդող այս պրոցեսը պիտի լինի բալանսավորված: Ամռան ավարտին այս թեման ամենաքննարկվողներից է: Ճիշտ կազմակերպումից մինչև նախապես պլանավորում: Հաղորդման այս թողարկմանը Սամվել Գևորգյանը նշում է՝արձակուրդը աշխատանքի շարունակությունն է՝ բալանսը պետք է ճիշտ պահպանվի: Սակայն գործարարների դեպքում, արձակուրդի հանդեպ տրամադրվածությունը այլ է: Բալանսը հաճախ խախտվում է: Իսկ Նարեկ Ալեքսանյանը, կարևորելով արձակուրդը, այնուամենայնիվ, ինքը չի կարողանում կտրվել աշխատանքից: Երկարաժամկետ հանգիստը իր համար ստեղծում է անհարմարություն: Վստահ է՝ սա սխալ մոտեցում է: Չպետք է մտածել՝ եթե գործածար ես ու արթուն, ուրեմն պիտի աշխատես: Հակառակ Նարեկի արձակուրդային քաղաքականությանը, Գևորգ Պողոսյանը այլ կարծիքի է: Եթե արձակուրդ, ապա աշխատանքից լիարժեք կտրված: Նա նշում է՝ եթե քո հանգստի ժամին դու անընդհատ հետևում ես աշխատավայրում անց ու դարձին, ուրեմն կա՛մ սեփական աշխատողի հանդեպ վստահություն չկա, կամ էլ գործից կտրվելու ցանկություն չկա:

Loading...