Փաշինյան – Սարգսյան հանդիպումը վերջին տասնամյակի, թերևս, ամենադրամատիկ քաղաքական իրադարձություններից մեկն էր: Ի՞նչ էին զգում կողմերը շփվելիս, որտե՞ղ էին ակնհայտորեն ստում և որտե՞ղ էին անկեղծ, և ամենակարևորը՝ ի՞նչ օրակարգով էին եկել: Մարդկանց ժեստերն ու միմիկան հաճախ ավելին են ասում քան խոսքերը: Ոչ վերբալ հաղորդակցության մասնագետ Արշալույս Մուշկամբարյանը մի շարք կարևոր կետեր է առանձնացրել, որոնք, թերևս, ավելի հասկանալի են դարձնում «թավշյա հեղափոխության» հետագա ընթացքը: