12:00   23-08-2021
Բիզնեսի բարեվարքության ակումբ. արդյո՞ք դուք կարող եք համալրել մեր շարքերը. «Թարմ ուղեղով»` Լուիզա Այվազյանի և Նարինե Մելիքյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Բիզնեսի կորպորատիվ կառավարումը Հայաստանում նոր ձևավորվող մշակույթ է։ Կորպորատիվ կառավարման կենտրոնը այժմ մերր երկրում զբաղվում է տվյալ ոլորտի հիմնախնդիրներով։ Առաքելությունը՝ միջազգային լավագույն փորձը, ճանաչված սկզբունքները հասցնել Հայաստան։ Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը նշում է՝ իրենց նպատակը նախևառաջ հասարակությանը իրազեկելն է, խորհրդատվություն տրամադրելը։ Սրա հետ մեկտեղ գործում է նաև Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն (CIPE)-ը, որը գործում է ԱՄՆ առևտրի կենտրոնի հովանու ներքո է։ Լուիզա Այվազյանը կառույցի Հայաստանյան ներկայացուցիչն է Նա ընդգծում է՝ կառույցը նպաստում է ժողովրդավարության տարածմանը, սակայն մասնավոր հատվածի միջոցով։ Երկու բիզնեսաշխարհի ներկայացուցիչ ընկերություններ այժմ համատեղ սկսել են նոր նախաձեռնություն՝ բիզնեսի բարեվարքության ակումբ։ Այդ մասին նրանք պատմում են «Թարմ ուղեղով» հաղորդման այս թողարկմանը։

Loading...