18:20   30-08-2021
Դաս 15. C կառուցուածքային տիպի փաթեթաւորում C++ առարկայական տիպում
Թողնել մեկնաբանություն

Այս դասին կը շարունակենք կոտորակային թուաբանութեան իրականացումը C++ առարկայական ծրագրաւորման կերպաբանութեամբ։ Տիպով ներկայացուող թուերի տիրոյթը մեծացնելու նպատակով կանցնենք C֊ի  ամբողջարժէք տիպերից՝ GNU MP գրադարանի տրամադրած mpz_t տիպի, որի աւրինակով կը սովորենք C տիպերի փաթեթաւորում C++ դասային տիպի մէջ։ Այս դասից որոշեցինք չհեռացնենք երկարատեւ իրական վրիպազերծման տեսագրութիւնը, որը ցոյց է տալիս թե ինչքան երկար է տեւում գտնել մի սխալ, որը կարելի էր յայտնաբերել ժամանակին տեղադրած assert֊ի միջոցով, եւ ուստի՝ որքան կարեւոր է պաշտպանողական ծրագրաւորումը աշխատանքի արդիւնաւէտութեան տեսակիտից։

Loading...