11:59   31-08-2021
Բեմերում և ամբիոններում հայրենքին տված երդումները չկան. ու՞ր եք հրամանատարներ. «Թարմ ուղեղով»` Եղիշե Պետրոսյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում պատերազմը երբեք չի ավարտվել։ Սեպտեմբերի 27֊ը նոր սկիզբ էր։ Մեր անպատասխանատվությունն ու անհեռատեսությունը հասցրեցին ակտիվ կրակոցների։ Կորսվեցին թանկ կյանքեր ու թանկ հայրենիք։ ԱԺԲ նախաձեռնող խմբի անդամ Եղիշե Պետրոսյանի խոսքով հայրենիքի համար վատագույն սցենարը բարոյազրկումն է։ Մենք այսօր այդ կարգավիճակում ենք, ինչը մեր հանձնվելը էլ ավելի հեշտ է դարձնում։ Մեր ազգը հանգիստ տեղավորվել է մատուցված բաղադրատոմսի մեջ։ Պատերազմից 10 ամիս անց ոչինչ չի արվել։ Պետրոսյանը նշում է՝ այն մարդիկ, որոնք անտարբեր են երկրի ճակատագրի հանդեպ, ստեղծում են մեր այսօրն ու վաղը։ Հիմա բոլորս քարշ ենք տալիս մեր պետության գոյությունը։

Loading...