13:13   02-09-2021
Հայաստանում գիտության շատ ճյուղեր կան, որտեղ «բակում ֆուտբոլ ենք խաղում». «Գիտուժ»
Թողնել մեկնաբանություն

Մենք իհարկե կարող ենք ֆուտբոլի թիմ ստեղծել: Բակում գնդակ տշել, հետո մեզ չեմպիոն հռչակել: Բայց մենք այդպես էլ չենք իմանա, ինչպես ենք իրականում խաղում, եթե չմասնակցենք միջազգային մրցաշարների և մեր հմտությունը քննության չհանձնենք: Նույն իրավիճակն է նաև գիտության հետ:

Գիտության որոշ ճյուղերում մենք առաջնորդվում ենք այս «բակային ֆուտբոլային» տրամաբանությամբ: Մենք գրում ենք, մենք քննում ենք, մենք գնահատում ենք: Մինչդեռ միջազգային հարթակում երևալը և մրցունակ դառնալը զարգացման համար պարտադիր պայման է:

Loading...