16:33   03-09-2021
Բիզնեսի առցանց հարթակներ. ոչ թե վաճառք, այլ մուտքի տոմս ամբողջ աշխարհ. «Գործարա® մտագրոհ»
Թողնել մեկնաբանություն

Համավարակի ստեղծած իրականությունը ահռելի փոփոխություններ բերեց աշխարհին: Օնլայն վաճառքների բումը շատերին օգնեց, մչևնույն ժամանակ էլ շատերին զրկեց կոնֆորտ միջավայրից: Գևորգ Պողոսյանի խոսքով սոցիալական մեդիան պիտի դառնա ճանապարհ դեպի օնլայն վաճառքի անսահմանաչափ հարթակներ: Ժամանակի հետ համաչափ քայլելը, ճկուն շփումը , հատկապես, գործարարի կարևորագույն գործիքներից է: Սամվել Գևորգյանը, խոսելով օնլայն վաճառքների մասին, առաջնահերթ կարևորում է ոչ թե վաճառվող ապրանքի քանակն ու որակը, այլ ծառայության մատուցումը, այսպես ասած customer service-ը: Այնուամենայնիվ նորարարական հարցերում հայ գործարարները սկզբնապես դիմադրողական են. փոփոխությունները հեշտությամբ չեն դարձնում կենսակերպ: Գևորգյանի պնդամբ՝ օնլայն միջավայարում աշխատելով, նախ պիտի պատկերացնել քո գնորդի օրը, դրա հիման վրա կիրառել համապատասխան գործիքակազմ: Թվային միջավայրում կարևոր է ձևավորել վաՃառող-գնորդ երկարատև հարաբերություններ: Եվ դրա համար, ըստ Նարեկ Ալեքսանյանի, պիտի չգնալ դեպի անձնավորում. այն կստեղծի բարդ իրավիճակ: Բիզնես փորձագետի կարծիքով՝ եթե խոսում ենք առնանց վաճառքի մասին, վաճառք բառը տեղին չէ: Սա աշխարհ մուտքի տոմս է, ոչ թե վաճառք:

Loading...