12:01   14-09-2021
ՌԴ-Վրաստան հարաբերություններ. ո՞վ է Հայաստանը այս սցենարում. «Թարմ ուղեղով»` Ջոնի Մելիքյանի հետ
Թողնել մեկնաբանություն

Հայաստան֊Վրաստան փոխադարձ այցերը շարունակում են լինել կարևոր։ Պատերազմից հետո դրանց դերը էլ ավելի է ընդգծվել: Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը կարծում է, որ սա հնարավորություն է տալիս փոխանակել մեսիջներ և հստակեցնել համատեղ օրակարգը։ Մեր կողմից վերջին այցը շեշտում է՝ հարևան պետության հետ հարաբերությունների ամրապնդումը գերխնդիր է։ Նոր ստատուս քվոյի ձևավորման պարագայում պիտի հստակեցվեն հարաբերությունները թե՛ արտաքին քաղաքական, թե՛ տարածաշրջանային համատեքստում։ Վրացական կողմը մեծ վտանգի առաջ է. այն արող է կորցնել ճանապարհատրանսպորտային իր մոնոպոլ դիրքերեը: Նրա խոսքով խոշորացույցի տակ հենց տարածաշրջանն է, ենթակառուցվածքային նոր հնարավորությունները։ Այսօր հարևան երկրի քայլերը միտված են հենց կորուստների բալանսը լրացնելու նոր ձեռքբերումներով։ Վրաստանի անելիքները պիտի վերաթարմացվեն։

Loading...