11:42   14-09-2021
Մեծ Բրիտանիան սկսում է COVID-19-ի դեմ պատվաստել 12 տարեկանից բարձր երեխաներին
Թողնել մեկնաբանություն

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել բժիշկների առաջարկությունը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստել 12-15 տարեկան առողջ երեխաներին Pfizer/BioNTech- ի մեկ դեղաչափով: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով պատվաստումների հարցերով նախարար Նադիմ Զահավիին։

Իշխանությունները կսկսեն իրականացնել այս ծրագիրը նույն հրատապությամբ, ինչ պատվաստումների ծրագրի այլ փուլեր:

Ըստ The Guardian-ի, այս պահին Անգլիայում հաստատված է COVID-19-ի դեմ վերոնշյալ տարիքային խմբի պատվաստումը, և այն կսկսվի հաջորդ շաբաթ: Նման հայտարարություններ են սպասվում Շոտլանդիայից, Ուելսից և Հյուսիսային Իռլանդիայից:

 

Loading...