13:56   14-09-2021
Բայդենը սեպտեմբերի 24-ին կընդունի Ավստրալիայի, Հնդկաստանի եւ Ճապոնիայի ղեկավարներին
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 24-ին, ինչպես սպասվում Է, Վաշինգտոնում կընդունի Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին եւ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգային: Այդ մասին ասվում Է Սպիտակ տան հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

««Քառյակ» երկրների ղեկավարները կենտրոնանալու են մեր կապերի խորացման եւ գործնական համագործակցության առաջխաղացման վրա այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են COVID-19-ի դեմ պայքարը, կլիմայի ճգնաժամի խնդիրների լուծումը, գործընկերությունը նոր տեխնոլոգիաների եւ կիբեռտարածության բնագավառում, ինչպես նաեւ ազատ եւ բաց Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի առաջընթացը»,-նշվում Է նախագահի մամուլի քարտուղար Ջենիֆեր Փսաքիի հայտարարության մեջ:

Առաջին նման գագաթնաժողովն անցկացվել Է այս տարվա մարտին՝ վիրտուալ ձեւաչափով. սեպտեմբերյանը կդառնա առաջին առերես հանդիպումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Loading...