14:37   14-09-2021
Դատավորի աշխատանքը գրավիչ չէ․ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ներկայացրեց պատճառը
Թողնել մեկնաբանություն

 Վճռաբեկ դատարանի դատավոր Հովսեփ Բադևյանը ներկայացրեց, թե ինչու դատավորի աշխատանքը գրավիչ չէ, և շատերը չեն ցանկանում որպես դատավոր աշխատել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բադևյանը նշեց, որ առնվազն վերջին 3 տարիներին նկատվում է դատավորների թափուր տեղերի մեծ ծավալ։

«Դա մի շարք հանգամանքներով է պայմանավորված։ Առաջինը՝ դատավորի աշխատանքը գրավիչ չէ մասնագիտական հանրությունում։ Ինչո՞ւ գրավիչ չէ, որովհետև  աշխատավարձ և այլ սոցիալական երաշխիքները շատ ցածր մակարդակի վրա են։ Լավ մասնագետը, բնականաբար, ձգտում է գնալ մասնավոր սեկտոր, որովհետև այնտեղ շատ է վաստակում։ Նաև, պայմանավորված է հասարակության տրամադրվածությամբ։ Դատական համակարգը հասարակության վստահության խնդիր ունի։ Բացի այդ, դատարանների գերծանրաբեռնվածությունն է։ Ցածր աշխատավարձով գերծանրաբեռնված աշխատանքը գրավիչ չէ»,- ասաց Բադևյանը։

Նրա խոսքով՝ վերը նշված հանգամանքներով է պայմանավորված, թե ինչու իրավաբանները չեն ցանկանում դատավոր դառնալ։

Loading...