Ռուսաստանը արևմուտքի արժեքների հայելանման տարբերակներն է ստեղծում…. Կա ՆԱՏՕ, ուրեմն մենք կստեղծե՛նք ՀԱՊԿ, կա Եվրամիություն, ստեղծու՛մ ենք Միութենական պետություն: Բելառուսը, իրեն մաս-մաս վաճառելով, արագ քայլերով դառնում է այդ միության առաջին նախադեպը: Հայտնի է, որ մյուս նախկին հանրապետությունները ևս պետք է ինտեգրվեն միութենական պետության կազմում, այնպես որ հաջորդը կարող է լինել Հայաստանը: Ռուսաստանը, մեկուսացնելով Հայաստանը Արևմուտքից, փորձում է թողնել մեզ միայն իր հույսին՝ ստիպելով դառնալ նորաստեղծ միութենական պետության կազմում երրորդը: Արդյունքում մենք ձևականորեն կշարունակենք մնալ ՄԱԿ-ի անդամ, ունենալ դեսպանատներ, բայց կզրկվենք ամենաէականից՝ արտաքին քաղաքականություն վարելու կարողությունից:
Դիվանագետ Արա Պապյանի հաղորդման թեման Ռուսաստանի հետ ինտեգրացման գործընթացի խնդիրներն են և դրանք շրջանցելու հնարավորությունը: