15:50   14-09-2021
Արագածոտնի մարզի բնակիչները դեմ են համայնքների խոշորացմանը. նրանք կհանդիպեն ԱԺ պատգամավորների հետ
Թողնել մեկնաբանություն

Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի, Ուշի և մի շարք այլ համայնքների ներկայացուցիչներ սեպտեմբերի 14-ին փակել էին Մ 3 միջպետական նշանակության ճանապարհը՝ իրենց մտահոգությունն արտահայտելով համայնքների միավորման, վերակազմակերպման շուրջ:

Գյուղացիները հանդիպում են պահանջել ՀՀ ազգային ժողովի պատգամավորների հետ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Օհանավան համայնքի ղեկավար  Էդգար Հայրապետյանն ասաց, որ գյուղացիներն այժմ բացել են ճանապարհը, քանի որ սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ից հետո պատգամավորների հետ հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

«Ես անձամբ հանդիպել եմ գյուղացիների հետ, խոսել նրանց հետ: Գյուղացիները դեմ են համայնքների խոշորացմանը, քանի որ կարծում են՝ ապագայում կարող են տարբեր խնդիրների առաջ կանգնել: Նշում են, որ իրենք լավ աշխատում են և չեն ցանկանում միանալ Աշտարակին»,- մանրամասնեց Հայրապետյանը:

Loading...