«Մենք ներկայացրեցինք նախագիծ, այն է՝ Քոբայրի եկեղեցու մատուռի ներսում որմնակարների մաքրում, ամրակայում, պահպանական վերականգնում: Կան բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, անալիզներ և այլն: Ստեղծվեց գիտամեթոդական խորհուրդ, նախարարությունը մեր նախագծի փորձագետ նշանակեց սրբապատկերներ անող մի նկարչի՝ որը սարկավագ է և ապրում է Ռումինիայում: Ինքն իբրև փորձագետ Ռումինիայից նամակ ուղարկեց գիտամեթոդական խորհրդին, որտեղ գրել է, թե չպետք է զբաղվենք այդ գործով, քանի որ փչացրել ենք մեր մշակութային արժեքները, և մեր կատարած աշխատանքները թերի են»:
Ճարտարապետ-վերականգնող Արա Զարյանը և որմնանկարների վերականգնող մասնագետ Քրիստին Լամուրեն կրկին «Հայու տեսակ» հաղորդման հյուրերն են: Թեման՝ ռումինահայի գրած նամակն է, որը խոչընդոտել է նրանց աշխատանքներին: