16:43   14-09-2021
Արևմտյան Բալկանների երկրները երկար ճանապարհ պիտի անցնեն ԵՄ անդամ դառնալու համար. Մերկել
Թողնել մեկնաբանություն

Արևմտյան Բալկանների երկրները երկար ճանապարհ պիտի անցնեն Եվրամիության անդամ դառնալու համար: Այդ մասին Բելգրադում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: 

Նրա խոսքով՝ նախորդ տարիների համագործակցության շնորհիվ կողմերի միջև ձևավորվել է լիարժեք փոխվստահություն, և այդ ճանապարհին կողմերը հստակ արդյունքներ են արձանագրել:

Միևնույն ժամանակ կանցլերն ընդգծել է, որ Արևմտյան Բալկանների երկրների անդամակցությունը Եվրամիությանը բխում է միության աշխարհառազմավարական շահերից: 

Նա հայտարարել է, որ Սերբիան, Ալբանիան, Հյուսիսային Մակեդոնիան, Բոսնիա և Հերցեգովինան, Չեռնոգորիան և ինքնահռչակ Կոսովոն դիտարկում է որպես Եվրամիության ապագա անդամներ:

Loading...