16:44   14-09-2021
2001 թվականի սեպտեմբերի 11-ի փաստաթղթերի գաղտնազերծման գործընթացը շարունակվելու է. Սպիտակ տուն
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ վարչակազմը մտադիր է շարունակել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման գործընթացը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տունը:

Հաղորդվում է, որ Բայդենը որդեգրել է առավելագույն թափանցիկության քաղաքականություն և փորձելու է օգնել տուժածների ընտանիքներին՝ ահաբեկչությունների բոլոր հանգամանքների հանրայնացման հարցում: 

Նախորդ շաբաթ արդեն իսկ հրապարակվել է փաստաթղթերի առաջին փաթեթը: Մյուս փաթեթի գաղտնազերծումը նախատեսվում է 60 օրվա ընթացքում: Ընդհանուր առմամբ, որոշվել է գաղտնազերծել փաստաթղթերի 4 փաթեր:

Loading...