16:46   14-09-2021
Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը մեկնել է Թուրքիա
Թողնել մեկնաբանություն

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նրա տեղակալ- ՌՕՈւ  հրամանատար Ռամիզ Թաիրովը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով մեկնել են Թուրքիա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն:

Այցի շրջանակներում նախատեսվում է Հասանովի հանդիպումը Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև մասնակցությունը Քոնիայում «Սոկոլ ԹուրԱզ - 2021» համատեղ թռիչքային մարտավարական վարժանքների շրջանակում իրականացվող միջոցառումներին:

Loading...