16:49   14-09-2021
Ավելի քան հազար աֆղանստանցի բողոքում է ընդդեմ Ղանդահարից թալիբների կազմակերպած վտարման
Թողնել մեկնաբանություն

Ավելի քան հազար աֆղանստանցի բողոքի ցույց է անցկացրելՂանդահար նահանգի կենտրոնում՝ «Թալիբանին» կոչ անելով չվտարել իրենց տներից, տեղեկացնում է Ariana News-ը։

Թալիբները հրամայել են բանակային կայազորի բնակիչներին հեռանալ իրենց տներից երեք օրվա ընթացքում՝ արգելելով իրենց հետ վերցնել որեւէ կենցաղային իր։ Թալիբները պատրաստվում են այնտեղ տեղավորել իրենց ստորաբաժանումները։

Ցույցի մասնակիցները նշել են, որ ֆինանսական դժվարություններ ունեն եւ չեն կարող իրենց անգամ ուտելիք գնել թույլ տալ։ Ցուցարարները տեղի իշխանություններից պահանջել են դադարեցնել վտարումը։

Loading...