17:56   14-09-2021
Image Description
Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Միլլերը քննարկել են հայ-ռուսական էներգետիկ գործընկերության հարցեր
Թողնել մեկնաբանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը նշել է, որ «Գազպրոմ» ընկերությունն էներգետիկայի ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և Կառավարությունը կարևորում է փոխշահավետ գործակցության զարգացումը:

Ալեքսեյ Միլլերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին ընդունելության համար և ներկայացրել «Գազպրոմ» ԲԲԸ գործունեությունը մեր երկրում, ընկերության ներդրումային և սոցիալական ծրագրերը՝ վստահեցնելով, որ «Գազպրոմ»-ը պատրաստ է շարունակել իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները:

Զրուցակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, անդրադարձ է եղել «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի:

Երկուստեք կարևորվել են ՀՀ էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանն ուղղված շարունակական ծրագրերը:

 

Loading...