17:57   14-09-2021
ԿԲ-ն մշակում է ռիսկային սցենարներ․ Գալստյանը՝ Ադրբեջանի կողմից Իրանից եկող բեռնատարներին խոչընդոտելու մասին
Թողնել մեկնաբանություն

ՀՀ կենտրոնական բանկը երկրում տնտեսական պրոցեսների խաթարման և տնտեսական գործունեության վտանգման դեպքերի համար ունի բազային սցենարներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսին ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կողմից Իրանից Հայաստան եկող բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգման հարցին։

«Մենք նայում ենք բազային սցենար և դրա շուրջ որոշակի այլընտրանքային սցենարներ։ Բազային սցենարում որոշակիորեն կան հաշվարկված ռիսկեր, բայց մենք կարծում ենք, որ այն ռիսկերը, որոնք այնտեղ ներառված են՝ էական չեն տնտեսական պրոցեսների խաթարման և տնտեսական գործունեության վտանգման տեսանկյունից։ Մշակվում են նաև ռիսկային սցենարներ, որոնք ներառում են հնարավոր բոլոր իրադարձությունները»,- նշեց Գալստյանը։

Loading...