18:01   14-09-2021
Image Description
Գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են․ ԿԲ-ն պատրաստ է ապահովել գների կայունությունը
Թողնել մեկնաբանություն

ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը կանխատեսում է, որ մինչև 2021 թվականի վերջ 12-ամսյա գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, այնուհետև՝ 2022 թվականին կմոտենա նպատակային 4 տոկոս ցուցանիշին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և հավելեց, որ միջնաժամկետ հատվածում գնաճը կկայունանա։

«Տնտեսական հեռանկարների մասով անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են։ Դրանց դրսևորման պարագայում Կենտրոնական բանկը պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը»,- ասաց Գալստյանը։

Loading...