18:51   14-09-2021
Կանցկացվեն խորհրդարանական լսումներ
Թողնել մեկնաբանություն

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր Վահե Ղալումյանի նախագահությամբ գումարված արտահերթ նիստում որոշել է սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, անցկացնել խորհրդարանական լսումներ:

Պատգամավորները, գործադիր իշխանության պատասխանատուներն ու համայնքների ներկայացուցիչները կքննարկեն և իրենց դիրքորոշումը կհայտնեն ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և  լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:

Նշենք, որ համայնքների խոշորացմանը վերաբերող նախագծի հեղինակը ՀՀ Կառավարությունն է:

Loading...