12:11   16-09-2021
Արիզոնան դատի է տալիս ԱՄՆ վարչակազմին պարտադիր պատվաստման համար
Թողնել մեկնաբանություն

Արիզոնան ամերիկյան առաջին նահանգն է, որը դիմել է դատարան՝ հակասահմանադրական ճանաչելու ԱՄՆ-ի վարչակազմի վերջին նախաձեռնությունները, որոնք պարտադիր պատվաստում են պահանջում COVID-19- ի դեմ միլիոնավոր դաշնային աշխատակողների և մասնավոր ընկերությունների աշխատակիցների համար: Այս մասին հայտարարել է նահանգի գլխավոր դատախազ Մարկ Բրնովիչը:

«Գլխավոր դատախազությունը խնդրում է Արիզոնայի շրջանային դատարանին հակասահմանադրական ճանաչել Բայդենի վարչակազմի՝ պատվաստումների և թեստավորման քաղաքականությունը, և առողջության վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավասությունը վերադարձնել երկրի քաղաքացիներին», – ասվում է Բրնովիչի հայտարարության մեջ:

Ինքը՝ Բայդենը, խոստովանել է, որ իր որոշումները, որոնց մասին նա հայտարարել էր անցյալ շաբաթ, տարածվում է մոտ 100 միլիոն ամերիկացու վրա՝ երկրի աշխատուժի 2/3-ի:

Loading...