Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է ֆրանսիական զինված ուժերի կողմից «Իսլամական պետությունը Մեծ Սահարայում» խմբավորման պարագլխի՝Ադնան Աբու Վալիդ ալ-Սահրաուիի ոչնչացման մասին։ Այս մասին Մակրոնը գրառում է արել իր թվիթերյան էջում։
Նա նշել է, որ դա ևս մեկ խոշոր հաջողություն է Սահելում (100 մլն բնակչության տարածաշրջան, որտեղ ընդգրկված են Բուրկինա-Ֆասոն, Մավրիտանիան, Մալին, Նիգերը և Չադը) ահաբեկչական խմբավորումների դեմ Ֆրանսիայի պայքարում։
«Մեր աֆրիկացի, եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ մենք կշարունակենք այդ պայքարը»,-ընդգծել է Մակրոնը։