15:55   16-09-2021
Image Description
ՀԱՊԿ հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի Երևանում
Թողնել մեկնաբանություն

 ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում որոշում է կայացվել հաջորդ ՀԱՊԿ գագաթնաժողովն անցկացնել Երևանում՝ 2022 թվականի չորրորդ եռամսյակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Տաջիկստանում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտնել էր, որ 2022 թվականին կնշվի Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը:

«Համաձայնեցվել է մանրամասն պլան, որը նախատեսում է համապատասխան միջոցառումների իրականացում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներում: Սպասում ենք Կազմակերպության անդամ երկրների ղեկավարներին՝ Երեւանում»,- ասել էր  Փաշինյանը։

Հայաստանը սեպտեմբերի 16-ից ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը։

Loading...