17:05   16-09-2021
ՀՀ ֆինանսների նախարարության և ACCA-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետները ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջև 2020-2022 թթ. երկկողմ համագոր­ծակ­ցության ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 14-17-ը մասնակցում են Մոսկվայում ընթացող «Ինտեգրացված հաշվետվողականության կիրառման ժամանակակից միտումները» խորագրով հանդիպումներին:

Ծրագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիայի (ACCA) միջև տեսակապի ընթացքում կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որը հնարավորություն կտա աշխարհահռչակ մասնագիտական կառույցի հետ առավել արդյունավետ համագործակցել հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում՝ կապված մասնագիտական զարգացման, ինչպես նաև որակավորման համակարգերի փոխադարձ ճանաչման ու կատարելագործման հետ:

ACCA-ը հեղինակավոր մասնագիտական կառույց է, որը լայնամասշտաբ գործունեություն է ծավալում ֆինանսների, հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում և ունի շուրջ 200 հազար անդամ և 500 հազար ուսանող աշխարհի ավելի քան 176 երկրներում։ 

Loading...