17:07   16-09-2021
Պուտինը ՀԱՊԿ երկրներին կոչ է արել համախմբվել
Թողնել մեկնաբանություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ երկրների ջանքերի ու համախմբվածության համակարգման մասին՝ ապահովելու անվտանգությունը՝ կապված Աֆղանստանում իրավիճակի հետ:

ՀԱՊԿ արտահերթ գագաթնաժողովին առաջնորդները մտքեր են փոխանակել այդ երկրում կտրուկ փոխված իրավիճակով պայմանավորված վտանգների վերաբերյալ:

«Այն ժամանակ բոլորը հաստատում էին այն եզրակացությունը, որ ներկա պայմաններում ՀԱՊԿ անդամ երկրների առավել սերտ համակարգումն ու համախմբվածությունն առավել քան երբևէ անհրաժեշտ է», – ասել է Պուտինը:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը մասնակցում է հանդիպմանը տեսակոնֆերանսի միջոցով, քանի որ ինքնամեկուսացված է:

Loading...