12:51   17-09-2021
Image Description
«ՀայՓոստ»-ը և Երևանի քաղաքապետարանը հայտարարում են նոր համագործակցության մեկնարկի մասին
Թողնել մեկնաբանություն

«ՀայՓոստ»-ը և Երևանի քաղաքապետարանը սկսել են նոր համագործակցություն, որով նախատեսվում է մայրաքաղաքի բնակիչների համար առաջարկել նոր ծառայություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՀայՓոստ»-ը տեղեկացնում է, որ այն  հնարավորություն է տալիս հաճախորդներին  ավելի հարմար և հասանելի եղանակով «ՀայՓոստ»-ի փոստային բաժանմունքում տեղեկանալ հողի հարկի, գույքահարկի և աղբահանության վճարների բոլոր տարիների պարտքերի վերաբերյալ և կատարել վճարում:

«ՀայՓոստը մշտապես փորձում է լուծել հաճախորդների մեծ ու փոքր խնդիրները: Համագործակցության այս ծրագրով մայրաքաղաքի բնակիչները, փոստային բաժանմունք գալով, կարող են իրականացնել հնարավորինս շատ գործարքներ, այդ թվում նաև հողի հարկի, գույքահարկի և աղբահանության վճարումները»,-նշել է «ՀայՓոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը

Մինչև 1000 դրամ աղբահանության վճարների համար միջնորդավճար չի գանձվելու:

Loading...