12:11   18-09-2021
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեղմացնում են այլ երկրներից Թագավորություն մուտք գործելու կանոնները
Թողնել մեկնաբանություն

 Մեծ Բրիտանիայի իշխանություններն էապես մեղմացնում են այլ պետություններից երկրի տարածք մուտք գործելու կանոնները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Մեծ Բրիտանիայի Տրանսպորտի նախարար Գրանթ Շեփփսը։

«Հոկտեմբերի 4-ից ամբողջապես պատվաստված ճանապարհորդներին հարկավոր կլինի COVID-19-ի համար միայն մեկ ոչ թանկ թեստ հանձնել աշխարհի երկրների մեծամասնությունից Անգլիա ժամանելու համար: Մենք ցանկանում էինք, որ նոր համակարգն ավելի հեշտ լինի հասկանալու համար և արտասահման ուղևորություններն ավելի էժան դարձնեինք»,- հայտարարել է նախարարը՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիայի սահմանափակումների մի մասը հանելում են, քանի որ բնակչության զանգվածային պատվաստման ծրագիրը հաջողություն է ունեցել։ Արդեն պատվաստվել է երկրի 16-ից բարձր տարիքի բնակիչների գրեթե 90 տոկոսը:

Մեծ Բրիտանիա մուտքի կանոնների մեղմացումը չի տարածվի այն մարդկանց վրա, ովքեր պատվաստված չեն երկրում հաստատված պատվաստանյութերով։

Loading...