14:41   18-09-2021
Կալիֆորնիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը:

Երկրաշարժի օջախը գտնվել է 11.9 կմ խորության վրա:

Ցնցումները զգացել են Լոս Անջելեսի և դրա հարակից քաղաքների բնակիչները: Տեղեկություններ տուժածների կամ ավերածությունների մասին չկան:

Loading...