14:55   18-09-2021
Գյումրիում ազդարարվեց «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկը
Թողնել մեկնաբանություն

Գյումրիում տեղի ունեցավ  Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 10-ամյակին նվիրված և Թումո Գյումրիի վերակառուցված շենքի բացման պաշտոնական միջոցառումըԻնչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը մասնակցեցին  Հայաստանի Ազգային ժողովի խորհրդարանի նախագահ Ալեն ՍիմոնյանըՀՀ կառավարության անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ու Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչներինչպես նաև Թումո կենտրոնի գործընկերներ:

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը ներկայացրեց  Հայաստանում և Արցախում Թումո կենտրոնների ընդլայնման ծրագիրըորը նախատեսվում է իրականացնել առաջիկա տարիներին՝  խոսքը 50 մլն դոլար արժողությամբ «Թումո Հայաստան» ծրագրի մասին է:

«Թումո Հայաստան. 5 տարի` 50 միլիոն դոլար» նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի ու Արցախի բոլոր պատանիներինԱռաջիկա տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոնիսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփորոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանուողջ երկրով մեկՆախաձեռնությանը միացած Եմենիջյան ընտանիքը նվիրաբերել է 10 միլիոն դոլարորն օգտագործվելու է ՎանաձորումԿապանումԿողբում Թումո կենտրոններ կառուցելուինչպես նաև դրանց և ներկայիս Թումո կենտրոններին կապված տուփեր տեղադրելու համարՄնացյալ 40 միլիոն դոլարը հավաքելու նպատակով Թումոն հայտարարում է միջազգային դրամահավաք։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ու Էլի և Էլզիբեթա Աքիլյանները՝ յուրաքանչյուրը երաշխավորել են կրկնապատկել արշավի առաջին երկու տարիների ընթացքում հավաքված 10-ական միլիոն դոլարը։ Այսպիսով, 10 միլիոն դոլար մեկնարկային ներդրումով, 20 միլիոն դոլար դրամահավաքով և 20 միլիոն դոլար կրկնապատկումով նախաձեռնությունը մտնում է գործնական փուլ»,- նշեց Մարի Լու Փափազյանը՝  տեղեկացնելովոր Թումո կենտրոններն ունեն բոլոր հարմարությունները կրթական ծրագրի կազմակերպման համարինքնուսուցումդասընթացներինչպես նաև աշխատարաններ միջազգային մասնագետների հետ:

Թումո տուփերը տեխնիկապես հագեցած մինի-Թումոներ էորոնք կարող են տեղադրվել ցանկացած փոքր բնակավայրումԹումո տուփերն ու Թումո կենտրոններն ապահովված են տրանսպորտային կապովինչի շնորհիվ Տուփերի ուսանողներն ինքնուսուցման փուլն անցնում են իրենց քաղաքումիսկ գործնական դասընթացների մասնակցելու համար մեկնում են մոտակա Թումո կենտրոններ:

Սեպտեմբերի  18-ին ժամը 19:00-ինԹումո Գյումրիի շենքի դիմաց կկայանա բացօթյա համերգՀամերգի ընթացքում Հասմիկ Պապյանի կատարմամբ կհնչեն հատվածներ «Անուշ» օպերայիցորի պրեմիերան տեղի է ունեցել այդ նույն շենքի բեմում դեռևս 1912 թվականինՕպերային կատարումներին կհաջորդի Բամբիռ խմբի ռոք համերգը:

Նշենք, որ Թումո շենքի նոր նախագիծը, որի հեղինակն է ճարտարապետ Բեռնար Խուրին, բազմաթիվ հնարավորություններ է բացում  ինչպես թումոցիների, այնպես էլ Գյումրիի բոլոր բնակիչների համար։ Այն կունենա դասասենյակներ, ձայնագրման ստուդիա, բացօթյա տեռաս միջոցառումների համար, կինոդահլիճ, որտեղ կկազմակերպվեն կինոցուցադրություններ ինչպես Թումոյի ուսանողների, այնպես էլ հանրության համար, ինքնուսուցման հարթակ, որը հնարավորություն կունենա բեմի վերածվելու եւ կապահովի թատրոնի մշակութային վերածնունդը։



Loading...