10:53   19-09-2021
Որևիցե մեկին չի հաջողվի ջնջել Արցախի դրոշն ու զինանշանը․Ալեն Սիմոնյան
Թողնել մեկնաբանություն

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Գյումրիում  լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Որոտան  գյուղի մոտակայքում տեղադրված ադրբեջանական ոստիկանական  անցակետի գործունեությանն ու երեկ Գորիս -Կապան ճանապարհին արցախցի երեխաներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպին։

«Երեկ Որոտոնի  ճանապարհին  տեղի  ունեցած միջադեպի կադրերը տեսել եմ, կարծում եմ՝ որևիցե մեկին չի հաջողվի հեռացնել Արցախի դրոշը, Արցախի զինանշանը։ Կարելի է ասել, որ մանր գործողությունների ձևով, միգուցե, բայց դա ապարդյուն գործ է, որն ավելի շատ միտված է մարդկանց նյարդայնացնելուն, մարդկանց հույզերի վրա ազդելուն,բայց  չի ստացվելու»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը։

Loading...