11:02   20-09-2021
ՌԴ-ում քվեների 60 տոկոսի հաշվարկման արդյունքներով առաջատարը «Եդինայա Ռոսիա»-ն է
Թողնել մեկնաբանություն

Նախնական տվյալներով՝ ՌԴ Պետդումա է անցնում 5 կուսակցություն, որոնք հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ ԿԸՀ տվյալներով՝ քվեաթերթիկների 60․06 տոկոսի հաշվարկից հետո ձայների 47․16 տոկոսով առաջատարը «Միասնական Ռուսաստան»-ն (Единая Россия) է։

Երկրորդն տեղում ՌԴ Կոմունիստական կուսակցությունն է՝ 20․89 տոկոս ձայներով, երրորդում՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը, որը ստացել է ընտրողների 7․9 տոկոսի աջակցությունը։

Նախնական տվյալներով՝ հնգյակում են հայտնվել նաև «Արդար Ռուսաստան» (Справедливая Россия, 7․54 տոկոս) և «Նոր մարդիկ» (Новые люди, 7․7 տոկոս) կուսակցությունները։

«Եդինայա Ռոսիա»-ի թեկնածուները նաև պահպանում են առաջատարությունը 194 միամանդատ տարածքներում, Կոմունիստական կուսակցությունը ստանում է 15 տեղ, «Արդար Ռուսաստանը»՝ 8։ Հինգ կուսակցություն, որոնց թվում են լիբերալները, ունեն մեկական առաջատար թեկնածու։

Հիշեցնենք, որ միասնական քվեարկությունն անցկացվել է սեպտեմբերի 17-19-ը:
Պետդուման հինգ տարով ընտրվում է խառը համակարգով ՝ 225 պատգամավոր ՝ կուսակցական ցուցակներով, ևս 225-ը ՝ միամանդատ ընտրատարածքներով:

Loading...