14:52   20-09-2021
Քաբուլի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը
Թողնել մեկնաբանություն

Քաբուլի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը, հաղորդում է Համա Պրեսը՝ հղում անելով երկրի քաղավիացիայի վարչությանը։

նշվում է, որ օդանավակայանը մշտական չվերթներ կիրականացնի։  

Օդանավակայանը վերագործարկվել է Կաթարից եւ Թուրքիայից ժամանած տեխնիկական մասնագետների օգնությամբ: Մինչ այդ, օդանավակայանը չէր կարող լիովին գործել, քանի որ թռիչքուղին եւ տերմինալները մեծապես վնասվել էին օգոստոսի 26-ին տեղի ունեցած ահաբեկչության եւ մեծ թվով մարդկանց, ովքեր ցանկանում էին լքել Աֆղանստանը երկրում իշխանության բռնազավթումից հետո:

Օգոստոսի 15-ին «Թալիբան» շարժումը լիակատար վերահսկողություն է հաստատել Քաբուլի վրա առանց մարտերի: Օգոստոսի 30-ին Միացյալ Նահանգներն ամբողջությամբ դուրս է բերել իր զորախումբը Աֆղանստանից:

Loading...